Սպառողական վարկերի գովազդը Հայաստանում չի արգելվի


16:41 , 9 ապրիլ, 2020

Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների
(հերքում, պարզաբանում)

Սպառողական վարկերի գովազդը Հայաստանում չի արգելվի։

news.am-ը ապրիլի 7-ին հրապարակել է «Հայ պատգամավորները ցանկանում են արգելել սպառողական վարկերի ցանկացած գովազդ» վերնագրով նյութ, որտեղ պնդում է արվում, որ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն` ցանկացած տեսակի սպառողական վարկերի գովազդը Հայաստանում կարգելվի:

Տեղեկացնում եմ, որ 07.04.2020-ին ներկայացված նախագծի լրամշակված տարբերակում գովազդի որևէ սահմանափակում չի նախատեսվում: Այդ դրույթը նախագծից ամբողջությամբ հանված է:

Սա նշանակում է՝ սպառողական վարկերի գովազդի պայմանները Հայաստանում կշարունակեն մնալ անփոփոխ: