Քեթի Փերին ծրագրում է իր դստերն անվանակոչել հանգուցյալ տատի՝ Էնն Փերլ Հադսոնի պատվին. Daily Mail


07:44 , 9 ապրիլ, 2020

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին ծրագրում է իր առաջնեկին անվանակոչել իր հանգուցյալ տատի՝ Էնն Փերլ Հադսոնի պատվին, գրում է Daily Mail-ը։

«Քեթին պատրաստվում է երեխային Փերլ, Հադսոն կամ Էնն անվանակոչել։ Հենց նրա տատն է Քեթիին դարձրել այն կինը և մարտիկը, որն այսօր կա», - հայտնել են երգչուհուն մոտ աղբյուրները։

Քեթին Էնն Փերլ Հադսոնի մահվան մասին հայտարարել էր մարտի 9-ին։

Երգչուհին մարտի 5-ին թողարկել էր Never Worn White երգի տեսահոլովակը, որտեղ նրա կրած կիսաթափանցիկ զգեստը թույլ էր տալիս տեսնել վերջինիս զգալի կլորացած որովայնը․ տեսահոլովակի հրապարակումից հետո երգչուհին հաստատել էր իր հղիությունը և նկատել, որ ստիպված է եղել երկար գաղտնի պահել իր հղիության փաստը։

Անցյալ շաբաթ Փերին իր երկրպագուներին բացահայտել էր իր և դերասան Օռլանդո Բլումի երեխայի սեռը՝ հայտնելով, որ դուստր են ունենալու: