Մարդը բառացիորեն արեց այն, ինչ ժամեր առաջ գրեթե բառացիորեն կանխատեսեցինք այստեղ գրառմամբ:
Մարդը հիմա էլ սեփական խորհրդականին, որի հետ երկար ժամանակ աշխատելուց հետո և միայն այդ խորհրդականի դիմում գրելուց ու այն ստիպված բավարարելուց քիչ անց, անվանեց «ավիացիայի համար լացող և այն քանդող»:
Մոդուս օպերանդին` գործելակերպն ու ձեռագիրը չեն փոխվում: Չի փոխվում և սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը: Եվ ցավն այն է, որ այդ զանգվածում իրոք կան մարդիկ, որոնք արժանի են դրան և որոնք ֆանատիկորեն դեռևս կուլ են տալիս իրենց պարբերաբար նետվող էժան, փտած և շատ ցածրամակարդակ խայծերը: