Թուրքիայում ռազմաարդյունաբերական գործարանի տարածքում պայթյուն է որոտացել


02:45 , 8 ապրիլ, 2020

Operativ.am-ը գրում է.

Անկարայում գտնվող Roketsan ռազմաարդյունաբերական գործարանի տարածքում ապրիլի 7–ի երեկոյան պայթյուն է որոտացել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ Իսմաիկ Դեմիրը հայտնել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչի հետեւանքով է պայթյունը տեղի ունեցել, սակայան հավաստիացրել է, որ պայթյունի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան։