Ինչպես տան պայմաններում ազատվել ականջների խցանումից


17:45 , 7 ապրիլ, 2020

Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։

Այս դեպքում դուք երկու տարբերակ ունեք՝ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը կամ էլ խցանումներից ինքնուրույն ազատվել։

Դրա համար գոյություն ունի հատուկ բաղադրատոմս, որը կարող եք օգտագործել ամսվա ընթացքում մի անգամից ոչ ավելի։

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

Երկու յուղերը խառնեք տարբեր չափերով, լցրեք կաթոցիչի մեջ և յուրաքանչյոր ականջի մեջ լցրեք 3 կաթիլ։

Ականջների մեջ բամբակ դրեք, ինչը կկանխի յուղի դուրս հոսելն ականջներից։

Կոմպրեսը պետք է թողնել ամբողջ գիշեր։

Այդ ընթացքում յուղերն ամբողջությամբ կփափկեցնեն խցանումները։ Լոգանք ընդունելուց հետո հանեք բամբակը։

Բամբակը թրջեք ջրածնի պերօքսիդով, զգուշորեն հեռացրեք յուղի մնացած հատվածը և հավաքված կեղտը։