Քանի որ դուք զրկված եք իրար կողք բազմոցին պառկելու, հեռուստացույց դիտելու հնարավորությունից, ավելի շատ ժամանակ ունեք խոսելու, պատմելու իրար ձեր մտքերի, զգացմունքների, երազանքների մասին, նաև լսելու, և դա հրաշալի է:
Ով ձեր կողքին է, առանց այդ էլ գիտի, թե ինչ է տեղի ունենում ձեր կյանքում, իսկ հեռու գտնվող սիրած մարդուն դուք մանրամասն նկարագրում եք անցած օրը և ժամերով կախվում եք հեռախոսից ու նույնիսկ այդ պարագայում չեք հասցնում պատմել ամեն ինչ:
Իհարկե, դուք ուրախ էիք ժամանակ անցկացնել սիրած մարդու հետ, սակայն երբեմն ցանկություն է լինում մնալ մենակ սեփական գործերով և զբաղմունքներով: Այս կերպ ձեզ պետք չէ «թույլտվություն» խնդրել աղջիկների հետ հանդիպման համար և մեղքի զգացում ունենալ, որ թողել եք նրան մենակ:
Դուք, իհարկե, կփոխարինեիք դա սիրած մարդու գրկում քնելու հետ, սակայն ամբողջ անկողինը ձերը լինելը և վերմակի համար կռիվ չանելը նույնպես ունի դրական կողմ:
Որքան հաճախ ենք մենք նստում և մտածում՝ որքան լավ կլիներ գնալ այստեղ կամ այնտեղ, սակայն չկա ուժեղ շարժառիթ: Իսկ ահա սիրած մարդուն տեսնելը հիանալի շարժառիթ է, և դուք պարբերաբար գնում եք նրան տեսակցելու:
Լավ բանի սպասումը զարդարում է կյանքը: Սովորական զույգը կարող է խրվել կենցաղի մեջ, իսկ դուք օրեր եք սպասում հանդիպման համար: Եվ ամեն մի հանդիպում դառնում է երկար սպասված տոն: