Սելենա Գոմեսը խոստովանել է, որ տառապում է երկբևեռ խանգարմամբ


18:21 , 4 ապրիլ, 2020

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը իր Instagram-ում հաղորդել է, որ տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Իր ախտորոշման մասին նա պատմել է իր գործընկերուհի Մայլի Սայրուսի հետ զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել սոցցանցում, ուղիղ եթերում։ Ինչպես հաղորդել է Գոմեսը, նա իմացել է այդ մասին հոգեբուժական կլինիկայում հետազոտվելուց հետո։

Երգչուհին նշել է, որ չի վախենում իր ախտորոշումից, քանի որ մանրամասն ուսումնասիրել է հիվանդության մասին ողջ տեղեկատվությունը և շատ բան գիտի դրա մասին։