Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը․ «ՌԻԱ Նովոստի»


19:15 , 4 ապրիլ, 2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացած 79-ամյա կինը Մարնեուլից է:

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին լրագրողներին տեղեկացրել է, որ կնոջ մոտ եղել են այլ հիվանդություններ:

Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 156 է: