Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար. ՌԻԱ Նովոստի


23:00 , 3 ապրիլ, 2020

Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահպանելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավորի որոշումից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,- ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Ապրիլի 2-ի տվյալներով Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 հազար 200-ից ավելի է, մահացել է 138 մարդ: