Չինաստանում առաջին անգամ արգելել են շներ ու կատուներ ուտել


04:44 , 3 ապրիլ, 2020

Չինական Շենչժեն քաղաքում իշխանությունները արգելել են շների և կատուների միսը: Այդ մասին հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ այդ արգելքն առաջին անգամ է ընդունվել  մայրցամաքային Չինաստանի տարածքում, այն կսկսի գործել մայիսի 1-ից: Սա կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեմ արձագանքի շարունակությունն է, որից հետո երկրի ողջ իշխանությունները արգելեցին վայրի մսի առևտուրն ու սպառումը: Շենչժենը նույնպես տարածել է այս արգելքը շների և կատուների վրա: Նշվում է, որ չինացիների մեծամասնությունը երբեք չի համտեսել այդպիսի միս և մտադիր չի եղել դա անել: