Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է սպառնալիքի դեպքում «կատաղի արձագանքի» մասին


00:18 , 3 ապրիլ, 2020

Shantnews.am-ը գրում է․

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն սպառնա իրենց երկրի անվտանգությանը, ապա «շատ կատաղի արձագանքի կհանդիպի»: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Բաղերին ասել է, որ ԱՄՆ-ն ակտիվացրել է ռազմական գործունեությունն Իրաքում և Պարսից ծոցում՝ պատճառաբանելով, թե իր նպատակն է դիմակայել Իրաքում գործող խմբավորումներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը հանկարծակի հարձակում գործի ամերիկյան զորքերի վրա, ապա շատ ծանր գին կվճարի դրա համար: