Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան չորս հազար մարդ է մահացել․ ՏԱՍՍ


12:35 , 2 ապրիլ, 2020

1in.am-ը գրում է․

Ֆրանսիայում կորոնավիրուսից և դրանով պայմանավորված բարդություններից 4032 մարդ է մահացել, գրում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ մեկ օրվա ընթացքում այս թիվն ավելացել է 509-ով։

Ֆրանսիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակված է գրեթե 57 հազար մարդ։