Որոշել են Եվրատեսիլը անցկացնել նոր ձևաչափով


05:44 , 2 ապրիլ, 2020

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով, որոշվել է անցկացնել նոր ձևաչափով: Այս մասին տեղեկատվություն է հայտնվել միջոցառման պաշտոնական կայքում՝ գրում է lenta.ru-ն:

Կազմակերպիչները պարզաբանել են, որ մրցույթի փոխարեն որոշել են կազմակերպել առցանց համերգ, որը տեղի կունենա մայիսի 16-ին: Ցուցադրությունը կտևի մոտ երկու ժամ: Փառատոնի ղեկավարությունը մտադիր  է ոչ միայն միավորել 2020թ․ մրցույթի մասնակիցներին, այլ նաև հրավիրել նախորդ մրցույթներում հանդես եկած աստղերին: