«Եվրատեսիլ»-ը կանցկացվի առցանց-համերգի ձևով


08:43 , 1 ապրիլ, 2020

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները կցուցադրեն առցանց-համերգ՝ ավելի վաղ չեղարկված շոուի փոխարեն: Այս մասին ասված է «Եվրատեսիլ»-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Համերգին հանդես կգան այս տարվա մրցույթի, ինչպես նաև անցած տարիների մասնակիցները:

«Եվրատեսիլ. Եվրոպան փայլում է լույսով» անվանումով շոուն կցուցադրվի գրանդ-եզրափակիչի փոխարեն՝ մայիսի 16-ին, եվրոպական ժամանակով 21.00-ին:

Կազմակերպիչները մասնակից երկրների բոլոր հեռարձակողներին և Եվրոպական հեռարձակողների միության անդամներին կոչ են արել հեռարձակել այս համերգը: