ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին չդիահերձելու վերաբերյալ նախագիծը


19:01 , 31 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կորոնավիրուսի հետևանքով մահացածների դիերը չհերձելու վերաբերյալ նախագիծը։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 69 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատգամավորների բոլոր առաջարկները ընդունվել են։