Հնարամիտ բրիտանացին քողարկվել է ծառի նման և դուրս եկել փողոց՝ զբոսնելու. այսպես նրան հաստատ ոչ ոք չի նկատի (Video)


02:09 , 31 մարտ, 2020

Խառը ժամանակները պահանջում են անսովոր լուծումներ, և այստեղ հաղթում են ամենահնարամիտները։ Նիկոլաս Մյուրեյը և Մեդլին Մեյ-Դևիսը նկարահանել են իրենց հարևանի տարօրինակ զբոսանքը։  

Սովորական փողոց, սովորական թփեր։ Ոչ ոք այստեղ չկա։


Իրականում ոչ։ Այս մարդն ուղղակի փորձում է թաքնվել ոստիկաններից։


Թեև տեղի ունեցածը նման է շոուի, սակայն Նիկը և Մեդլինը չեն բացառում, որ իրենց հարևանն այս ամենին կարող էր վերաբերվել այլ կերպ։ Տոտալ ձանձրույթի և մեկուսացման պայմաններում դավադրության տեսության սիրահարները տարբեր բաներ կարող են մոգոնել։

Ճիշտ է, այս հնարամիտը դեռևս պետք է մարզվի, բայց սկիզբն արդեն տրված է։