Ավստրալիան 80 մլրդ դոլար կհատկացնի աշխատողներին աջակցելու համար


23:22 , 30 մարտ, 2020

Ավստրալիայի իշխանությունները հատկացնում են մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար այն աշխատողների աշխատավարձի վճարումը փոխհատուցելու համար, որոնց գործատուները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են խոցելի պայմաններում:Այս մասին հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Նրա խոսքով` աշխատանքը կորցրած աշխատողները, ինչպես նաև նրանք, որոնց ընկերությունները կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում, կստանան շուրջ 920 ԱՄՆ դոլար ամեն ամիս կես տարվա ընթացքում: Ինչպես նշել է Մորիսոնը, դա կազմում է երկրում միջին աշխատավարձի 70 տոկոսը:

Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 4 հազար 93 դեպք, 16 մարդ մահացել է: