ԵՄ-ն բացում է իր էլեկտրոնային գրադարանը պանդեմիայի համատեքստում


22:00 , 30 մարտ, 2020

Եվրամիության գրադարանի ղեկավարությունը կորոնավիրուսի տարածման համատեքստում որոշել է անվճար բացել իր էլեկտրոնային գրադարանը:

Գրադարանում կա մոտ 70 հազար թվայնացված ժամանակակից հրատարակություն՝ իրավագիտության, տնտեսագիտության, քաղաքականության, մասնագիտական զարգացման, լեզվաբանության, կապի, կադրերի կառավարման և այլ թեմաների վերաբերյալ:

COVID-19-ի ճգնաժամի պայմաններում սույն ակցիայով ԵՄ-ն ցանկանում է օգնել հետազոտողներին, ուսուցիչներին, ուսանողներին, ինչպես նաև Եվրամիության գործունեության հետ կապված մասնագետներին:

Անվճար մուտքը բաց կլինի մինչև հունիսի կեսը: