Նյու Յորքի գլխավոր այգում կորոնավիրուսով վարակվածների համար հոսպիտալ են բացել


17:21 , 30 մարտ, 2020

Նյու Յորքի գլխավոր զբոսայգում կորոնավիրուսով վարակվածների համար հոսպիտալ են բացել: Տեսանյութը հրապարակել է Russia Today-ը:

Տեսանյութում երեւում է վրանային հոսպիտալը, որը բացվել է կորոնաբվիրուսի դեմ պայքարի համար: Այնտեղ կանգնած են նաեւ շտապ օգնության մեքենաներ:

Մարտի 27-ին Նյու Յորքի փողոցներում հայտնվեցին մահացածների համար նախատեսված սառնարան-բեռնատարներ: Իշխանությունները մտավախություն ունեն, որ իրավիճակը կվատանա եւ դիահերձարաններում տեղ չի լինի: