Երկրում ստեղծված տնտեսական ու սոցիալական աննախադեպ ճգնաժամի պատճառով իշխանությունը պետք է անհապաղ հրաժարվի պարգևատրումներից


14:29 , 28 մարտ, 2020
2020 թվականին ԱԺ-ում նախատեսված է իրականացնել 787 մլն պարգևատրումներ և դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Համոզված եմ՝ նույն պատկերն է մյուս բոլոր պետական մարիններում։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում և Հայաստանում ստեղծվել է տնտեսական ու սոցիալական աննախադեպ ճգնաժամ։ Իշխանությունը պետք է անհապաղ հրաժարվի պարգևատրումներից․ առանց վարանելու պնդում եմ՝ սա հանրային պահանջ է։ Ապացուցեք, որ իրապես հեղափոխական իշխանություն եք ու ապրեք ժուժկալ կյանքով։