Բելգիան երկու շաբաթով երկարաձգել է մեկուսացման ռեժիմը․ RIA Novosti


12:27 , 28 մարտ, 2020

1in.am-ը գրում է․

Բելգիան երկարաձգել է համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկու շաբաթով՝ մինչև ապրիլի 19-ը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի վարչապետ Սոֆի Վիլմեսին։

Ռեժիմն արգելում է բելգիացիներին տնից դուրս գալ առանց անհրաժեշտության։ Փակ են ուսումնական հաստատություններն ու հասարակական վայրերը։ Ոստիկանությունը հետևում է օրինախախտներին և տուգանում։

Բելգիայում կորոնավիրուսով ավելի քան յոթ հազար մարդ է վարակվել, մահացել է 289-ը։