«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից, սպասվում է անձրև»․ Սուրենյան


10:41 , 28 մարտ, 2020
Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։