Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը միավորել են իրենց ջանքերը կորոնավիրուսի բուժման դեղամիջոց գտնելու համար․ Business Insider


04:45 , 28 մարտ, 2020

Մարկ Ցուկերբերգը և նրա կինը ՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար են նվիրաբերել Covid-19 կորոնավիրուսի բուժման թերապևտիկ մեթոդների մշակման համար, գրում է Business Insider-ը։

«Չան Ցուկերբերգ նախաձեռնություն» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում է Ցուկերբերգ ընտանիքը, գումար է նվիրաբերել Բիլ Գեյթսի COVID-19 Therapeutics Accelerator հիմնադրամին, որը ուսումնասիրում է նոր հնարավոր հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից:

Աղբյուրը գրում է, որ այս նվիրատվությունը հանդիսանում է CZI ընկերության կողմից տրամադրած ամենախոշոր դրամաշնորհներից մեկը։

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 559,143 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 25,278 մարդ մահացել է: