Rammstein-ի մենակատար Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով


08:46 , 28 մարտ, 2020

Գերմանական Rammstein խմբի հիմնադիր և մենակատար Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է Բեռլինում՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Այդ մասին հայտնում է Bild պարբերականը:

57-ամյա երաժիշտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշվում է, որ արտիստը շատ բարձր ջերմություն ունի:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։