Ճապոնիայում կարծում են, որ մոտակա 50 տարիների ընթացքում երկրի բնակչությունը 30 միլիոնով կրճատվելու է։ Սրա հետ կապված՝ հիմա երկրում մեծ տարածում է ստանում սեփական հուղարկավորության կազմակերպումը։ Պրագմատիկ ճապոնացիները ցանկանում են նախօրոք պատրաստվել իրենց հուղարկավորությանը։ Ապագա հուղարկավորությունները կազմակերպվում են հատուկ բյուրոների միջոցով, որոնք սեմինարներ են կազմակերպում այս թեմայով։ Մարդիկ ինքնուրույն ընտրում են իրենց հուղարկավորման վայրը, դագաղը, պատվիրում են լուսանկար և անգամ սեփական հուղարկավորության նկարահանումն են կազմակերպում։