Աշխատատեղը մեքենա չի, որ այսօր փակես, վաղը «խոդ» տաս՝ բացես. Միքայել Մելքումյան (Video)


19:51 , 27 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Հիմա 2,5-3 մլրդ դոլար է պետք տնտեսությանը, որպեսզի կարողանանք պարիտետը պահել։ Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա շեշտեց, որ համավարակի այս շրջանում գործարարը շահագրգռված չէ, որ իր աշխատողներին կորցնի, բայց պետք է տեսնել, թե պետությունն ինչ է անում, հարկային ինչ վարչարարություն է իրականացնում։

Ըստ պատգամավորի՝ չի կարելի հիմա գնալ աշխատատեղերը փակելու ճանապարհով։

«Աշխատատեղը մեքենա չի, որ այսօր փակես, վաղը «խոդ» տաս, բացես»,- ընդգծեց Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: