Բլոգերը լիզել է զուգարանակոնքը և վարակվել COVID-19-ով


19:45 , 27 մարտ, 2020

Կալիֆոռնիա Լարս նահանգից ամերիկացի TikTok բլոգերը սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա նրբորեն լիզում է զուգարանակոնքը: Մի քանի օր անց տղան հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով՝ գրում է Daily Mail-ը։

21-ամյա ամերիկացին խոստովանել է, որ տեսահոլովակը արել է հայտնի դառնալու և «կորոնավիրուսի մարտահրավերին» մասնակցելու համար:

Այս մարտահրավերը մեկնարկել է 22-ամյա TikTok բլոգեր Ave Lou Louise- ի կողմից: Աղջիկը լիզել է զուգարանակոնքը ինքնաթիռում:

Նշվում է, որ ամերիկացու էջից տեսանյութը հեռացվել է: