Արտակարգ դրության ռեժիմում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումների թարմացված ցանկը


14:32 , 27 մարտ, 2020

Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։

Խնդրում եմ, եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության։

Ցանկն՝ այստեղ։