Ակնհայտ է դառնում, որ երկիրը կառավարվում է բացարձակապես անգրագետ մի զանգվածի կողմից, որին ուղղորդում է բանկիրների լոբբին


13:23 , 27 մարտ, 2020

Հրանտ Բագրատյանի հետ խիստ հազվադեպ եմ համամիտ լինում, և սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ լիովին համաձայն եմ հատկապես տնտեսական փաթեթի մասով:

Այն, ինչ անում է կառավարությունը, ոչ միայն վատ է, այլև ուղղակի, ոչ ավել, ոչ պակաս, խելագարություն է:

Ակնհայտ է դառնում, որ երկիրը կառավարվում է բացարձակապես անգրագետ մի զանգվածի կողմից, որին ուղղորդում է բանկիրների լոբբին` ամենայն հավանականությամբ, փոխվարչապետ ու նախկին կամ գուցե ներկա բանկիր Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: