ԱՄՆ-ում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի մոտ. WGXA


18:30 , 26 մարտ, 2020

Ամերիկյան Վիրջինիայում երեխան 16 ժամ մնացել է կորոնավիրուսով վարակված մոր դիակի մոտ: Այս մասին հաղորդում է WGXA հեռուստաալիքը:

Քննիչները պարզել են, որ կինը մահացել է դիակը գտնելուց 12-16 ժամ առաջ: Այդ ամբողջ ընթացքում տանը փոքրիկ երեխա է գտնվել:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ոււհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: