Varks.am-ի լուծարումն իրականում ունի մեկ նպատակ՝ Fast Credit-ի համար շուկայում գերիշխող դիրքի ապահովումը


13:05 , 25 մարտ, 2020

Ուզում եմ կարծիքս հայտնել այսօր «Վարկս.ամ» կազմակերպությանը լիցենզիայից զրկելու մասին։
Որևէ կերպ չեմ պաշտպանում «Վարկս.ամ» կազմակերպությունը, բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ այդ կազմակերպության լուծարումն իրականում ունի մեկ նպատակ, այն է՝ Fast Credit-ի համար շուկայում գերիշխող դիրքի ապահովումը։

Ասեմ, որ նշված վարկային կազմակերպությունը պատկանում է Vivaro-ի տերերին։ Դե, իսկ Vivaro-ի կապը ներկայիս իշխանության հետ ինձ համար հստակ է...

Ո՞վ էր ասում՝ բան չի փոխվել։ Փոխվել է․ յուրային բիզնեսները, պետական լծակները օգտագործելով, ոչնչացնում են հակառակորդներին։