Ձևաթուղթը նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ճշտվի ձեր շփման շրջանակը․ պետք չէ այն լրացնելիս խաբել


09:53 , 25 մարտ, 2020

Իհարկե, ձևաթուղթը լրացնելիս մենք կարող ենք խաբել, արդեն նկատվում են նման տրամադրության ալիքներ, բայց ո՞ւմ խաբել և ի՞նչ նպատակով:

Ձևաթուղթն, ըստ ամենայնի, նրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ճշտվի ձեր շփման շրջանակը, եթե, Աստված մի արասցե, դուք ինչ-որ օջախում եք հայտնվել: Նույնն է, թե գնաս բժշկի ու խաբես, թե որտեղդ է ցավում: Պաշտպանական ռեակցիաները ճիշտ թիրախի չեն ուղղված: