Ռազմահայրենասիրական տաքսիստը


11:05 , 16 հուլիս, 2013

Երեկ տաքսի եմ նստել: Տաքսիստը դատապարտեց մեր երթևեկությունը.
- Էս ինչ վիճակ ա նեռվային, րոպեն մեկ սիգնալ են տալիս: Ես 86 թվին մի ամիս Րիգայում եմ ապրել ու ՄԻ հատ սիգնալ մեկը չտվեց: Հանգիստ, խախանդ, թե չէ ստեղ ինչ ա.. 
ՈՒ էդ պահին սիգնալ տվեց: Բնականաբար ինձ թվաց դա հեգնական սիգնալ էր, դրա համար ժպտալով նայեցի վրեն:
- Ինչ ես տենց նայում, - ասեց ռազմահայրենասեր տաքսիստը:
- Դե.. ուղղակի նոր սիգնալ տվեցիք... 
- Հա, չէ, էդ ուղղակի ծանոթ մարդ տեսա, բարևեցի: