ԱԳՆ-ում Աշոտյանի առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սակայն հետո դեմն առել են. «Իրատես»


10:16 , 24 մարտ, 2020

«Իրատես» թերթը գրում է. «Եթե Արմեն Աշոտյանի բավականին ռացիոնալ առաջարկը, այն է՝ Հայաստանը հանդես գա պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի նախաձեռնությամբ, այդ թվում եւ օգտվի Չինաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարի փորձից, նաեւ հաշվի առնելով համերաշխության մթնոլորտը՝ իրենք պատրաստ են այդ հարցում իրենց ողջ ջանքը ներդնելու, հանդիպել է իշխանությունների «անհասկացողության պատին»։

Հիշենք. նախկին իշխող կուսակցությունը, ի տարբերություն այսօրվա գլոբալիստ թավիշների, բավականին լուրջ կապեր ունի չինական կոմունիստական կուսակցության, իշխանության լուրջ օղակների հետ: Մեր ԱԳՆ-ում այդ առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, սակայն կառավարությունն իմանալով այդ մասին` դեմն առել է, ասել` չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի՝ 24.03.20թ. համարում։