Ռուսաստանից Իտալիա է մեկնել մոտ 100 ռազմաբժիշկ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար


22:15 , 23 մարտ, 2020

Ռուսաստանից 9 ինքնաթիռով Իտալիա է հասել մոտ 100 ռուս ռազմական մասնագետ, տեխնիկա, գույք` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:

Ռուսական առաքելությունը բաղկացած է 8 շարժական թիմից և մոտ 100 ռազմական վիրուսաբանից ու վարակիչ հիվանդությունների փորձագետներից: