Այս կրիտիկական պահին ավելի լավ ենք գիտակցում բուժաշխատողների գործի կարևորությունն ու սկսում տեսնել նրանց նվիրվածությունը․ Արթուր Թովմասյան


13:21 , 22 մարտ, 2020
Բարի լույս բոլորի՜ն, հատկապես բուժաշխատողներին:
Իմ ՖԲ ընկերների մեջ կան շատ բժիշկներ ու բուժաշխատողներ և ես ուզում եմ իրենցից բոլորիս անունից ներեղություն խնդրել, քանզի մեր երկրում բուժաշխատողների հասցեին գերակշռում էին քննադատությունները, որոշ դեպքերում նաև վիրավորական արտահայտությունները։ Ցավոք, կրիտիկական այս պահին ավելի լավ ենք գիտակցում նրանց գործի կարևորությունն ու սկսում տեսնել նրանց նվիրվածությունն իրենց սուրբ գործին։ Շնորհակալ ենք ձեզ, Աստված Ձեզ օգնական։