Կոմարովսկին թվարկել է այն ախտանիշները, որով կարելի է հաստատել, որ երեխան կարող է վարակված լինել կորոնավիրուսով


01:08 , 22 մարտ, 2020

Մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին Instagram-ում թվարկել է այն ախտանիշները, որով կարելի է հաստատել, որ երեխան կարող է վարակված լինել կորոնավիրուսով:

Ըստ նրա՝ երեխան կարող է հիվանդանալ, եթե նա հաճախակի փսխում է, փորլուծություն  և սուր շնչառական վիրուսի նշաններ ունի: Նա ծնողներին հորդորել է ցանկացած անհասկանալի ախտանիշների դեպքում անհապաղ բժշկի դիմել:

Կոմարովսկին հայտարարել է, որ կորոնավիրուսից մանկական մահվան դեպքերից գրեթե բոլորը կապված են ծանր պաթոլոգիաների հետ: