Այս օրերին հասկացա, որ իմ աշխատանքի մեջ վարակվելու ամենահավանական վայրը դատարանն է, ուր օրական հարյուրավոր մարդիկ են մտնում


12:22 , 21 մարտ, 2020

Արդեն մի քանի օր է, ինչ հայտարարված է արտակարգ դրություն, երեկ կատարյալ անորոշ, բայց շատ խիստ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին։ Բայց, օրինակ, ինձ համար այդպես էլ պարզ չէ` դատարաններն ինչ ռեժիմով են աշխատում, կա՞ արդյոք տարանջատում, թե որ նիստերը պետք է տեղի ունենան, իսկ որոնք` հետաձգվեն, կա՞ արդյոք այս հարցում ընդհանուր մոտեցում, թե՞ նայած որ դատավորի մոտ ոնց է։

Ինչո՞ւ եմ հենց դատարանների հարցին անդրադառնում: Շատ պարզ. այս օրերին հասկացա, որ իմ աշխատանքի մեջ վարակվելու ամենահավանական վայրը դատարանն է, ուր օրական հարյուրավոր մարդիկ են մտնում, նույն աթոռներին նստում, նույն սեղաններին ձեռք տալիս։