Դիետիկ աղցան՝ գազարով և ձվով


02:48 , 21 մարտ, 2020

Բաղադրիչներ

1. Գազար – 4-5 հատ
2. Ձու – 5-6 հատ
3. Սխտոր – 2-3 պճեղ
4. Թթվասեր – 1-2 ճ/գ
5. Աղ

Պատրաստման եղանակը

1. Գազարը մաքրել և անցկացնել քերիչով:

2. Խաշած ձվերը մաքրել, անցկացնել քերիչով կամ մանր կտրատել, ավելացնել գազարին:

3. Սխտորը մաքրել, մանրացնել:

4. Աղցանին ավելացնել սխտորը, համեմել աղով, լցնել թթվասերը, խառնել: