Գժին դատ չի հասնում


21:32 , 28 հունվար, 2012

\"\"Գժին դատ չի? հասնում
Չեմ հասկանում այն օգտատերերին, ովքեր կպած Սերգեյ Դանիելյանին են պաշտպանում ejournal.am-ում նրա հրապարակած հոդվածի եւ լոռեցիների` ըստ իս արդարացի վիրավորվածությունից հետո: Ինքս էլ հոդվածը կարդալով` վատ զգացի լոռեցիներիս համար. լոռեցիները Հայաստանում եւ ամբողջ աշխարհում բնավ էլ նման համբավ չունեն, ինչպես կոպտորեն նշել է Սերգեյ Դանիելյանը` նույնականացնելով նրանց սերոբտերպողոսյանին աստվածացնող մի քանի ոչնչության հետ: Բոլորը ասում են, թե դա դերասանի ոճն է` չափազանցություն, այլաբանություն...Իսկ եթե նման ոճով գրեր մի լրագրո?ղ...թե? գժին դատ չի հասնում: Եվ հետո, գուցե Սերգեյ Դանիելյանի <փաստաբանների> փոխարեն հենց ի?նքը խոսի: