345 կգ քաշ ունեցող կինն ամուսնացել է և իրեն շատ երջանիկ է համարում. նա անգամ որոշ ժամանակ որպես մոդել է աշխատել


01:08 , 19 մարտ, 2020

ԱՄՆ-ի բնակիչ Սյուզանը մինչ ծննդաբերությունն ավելորդ քաշի հետ ոչ մի խնդիր չուներ, սակայն մայր դառնալուց հետո կինը նկատեց, որ անընդհատ քաշ է հավաքում։

Սյուզանը նիհարելու փորձեր արեց, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց։ Այդ ժամանակ նա որոշեց չմտահոգվել ավելորդ քաշի համար և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա։ Նա որոշ ժամանակ աշխատեց նաև որպես plus-size չափսի մոդել։

Ժամանակի ընթացքում նրա քաշն ավելացավ։ Սկզբում նա կշռում էր 150 կգ, այնուհետև՝ 200, իսկ ավելի ուշ՝ արդեն 300 կգ, սակայն սրա պատճառով Սյուզանն իրեն չկորցրեց։ Նրա մոտ անգամ Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենագեր կին գրանցվելու ցանկություն առաջացավ։

Չնայած մեծ քաշին՝ Սյուզանը գտավ իր սիրուն։ Կարելի է ասել, որ նա շատ հաջող է ամուսնացել։ Նրա ամուսինը՝ Փարքերը, շեֆ խոհարար է աշխատում, այդ պատճառով նա հաճախ է իր կնոջ համար համեղ ճաշատեսակներ պատրաստում։

Այն, որ կինն ավելորդ քաշ ունի, ամուսնուն չի անհանգստացնում։ Նա նշում է, որ ինքը միշտ սիրել է գեր կանանց։ Փարքերը սիրում է կերակրել իր սիրելիին։

Սյուզանը նշում է, որ շատ երջանիկ է իր ամուսնու հետ և տխրելու առիթ չի տեսնում։ Նա նաև նշում է, որ գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։