«Ռոյթերս». Բոինգը ԱՄՆ կառավարությունից պահանջում է տասնյակ միլիարդավոր դոլարներ


19:15 , 18 մարտ, 2020

«Բոինգը» ԱՄՆ կառավարությունից ֆինանսական աջակցություն է խնդրել, քանի որ կորոնավիրուսի պատճառով տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է կրել:

Աղբյուրի համաձայն՝ ընկերությունը կառավարությանը տեղեկացրել է արդյունաբերության ծանր իրավիճակի և ֆինանսական օգնության անհրաժեշտության մասին ՝ իրացվելիության անհրաժեշտությունը բավարարելու համար, ինչը չի կարելի բարձրացնել շուկայի ներկայիս պայմաններում:

«Բոինգին» անհրաժեշտ օգնության չափը կախված է շուկայի վիճակից և ճգնաժամի տևողությունից, ասել է աղբյուրը: Ըստ նրա, ԱՄՆ Կոնգրեսը ներկայումս քննարկում է ընկերության կարիքները բավարարելու հարցը: