«Դա նպաստում է բամբասանքների և վախի տարածմանը»․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության արձագանքը՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների հարկադիր սահմանափակումների վերաբերյալ


15:37 , 18 մարտ, 2020

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Twitter-ում արձագանքել է Հայաստանում արտակարգ դրության հետ կապված ինֆորմացիայի տարածման սահմանափակումներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանում հայտարարել են արտակարգ դրություն և ԶԼՄ-ներին հարկադրել տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն: Ինֆորմացիայի վրա վերահսկողությունը չի օգնում պայքարել համավարակի դեմ, այլ նպաստում է բամբասանքների և վախի տարածմանը»: