Շնորհակալություն Ձեզ, հարգելի քաղաքացիներ, մեզ սատարելու և օգնության առաջարկների համար. սիրով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց


10:20 , 18 մարտ, 2020
Հերթական ծանր աշխատանքային օրվա ավարտը Հայաստանի ՄԻԱԿ բուժհաստատությունում`«Նորք» ԻԿՀ-ում, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժմամբ։

Հիվանդների վիճակը՝ բավարար, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի։

Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի համար։

Շնորհակալություն Ձեզ, հարգելի քաղաքացիներ, մեզ սատարելու և օգնության առաջարկների համար:

Պատրաստ ենք ծառայել և ծառայում ենք Ձեզ համար։

#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ