Երեխեքն ասում են՝ իրենց արձակուրդի հանձնարարություն չեն տվել, ինչո՞ւ. Փաշինյանը՝ Հարությունյանին (Video)


20:44 , 17 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կորոնավիրուսին նկատմամբ, դրան վերաբերվենք այնպես, որ այն վտանգավոր է տարիքով մարդկանց համար, ինչպես և գրիպը: Ի դեպ, ամեն տարի մեր երկրում H1N1 վիրուսից ինը-տասը մահ է արձանագրվում»,- այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի շրջայցի ժամանակ նրան միացավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Դիմելով նրան՝ վարչապետը նկատեց. «Էն երեխեքն ասում էին, որ իրենց հանձնարարություններ չեն տրվել, ինչո՞ւ»:

Ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ վաղը նախատեսված ճեպազրույցի ժամանակ ամեն ինչ կպարզաբանեն:

Մանրամասները՝ տեսանյութում: