Իրականում շատ ավելի բարդ վիճակ է տնտեսության մեջ, որն օր օրի վատանալու է


13:30 , 16 մարտ, 2020
Ըստ ամենայնի, նա մեզ լսեց և հայտարարելու է արտակարգ իրավիճակ, բայց սա շատ քիչ է։ Իրականում շատ ավելի բարդ վիճակ է տնտեսության մեջ, որն օր օրի վատանալու է։ Պետք է անհապաղ ձեռնարկել քայլեր այդ ուղությամբ։ Որպես սկիզբ պետք է հայտարարել, որ պետությունը ստեղծում է 300 միլիոն ԱՄՆ դոլար հակաճգնաժամային ֆոնդ։ Գումարը կա, ձեր անցած տարվա թերակատարված բյուջեի մնացորդն է, որը որպես ավանդ դրել եք Կենտրոնական բանկում։ Կարևոր քայլերից է որոշ բիզնեսներին հարկերից ազատումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների դադարեցումը առնվազն 3 ամսով։ Մի ծախսեք ձեր ողջ դոլարային պաշարը փոխարժեքը պահելու վրա, սա, միևնույնն է, չի օգնելու, քանզի երկարատև ժամանակահատվածի համար չունեք այդքան դոլար։ Այս պահին այսքանը։ Հուսամ՝ սա ևս առանց ծաղրելու կանեք։