Նիկոլենք կորոնավիրուսի թեստերի հետ վարվում են այնպես, ինչպես պետբյուջեի հետ


12:22 , 16 մարտ, 2020

Հպարտ քաղաքացիներին բյուջեից մի քանի հազարական դրամ են տալիս ու առաջարկում բավարարվել դրանով, քանզի բյուջեում փող չկա, իսկ ահա իրենք իրենց միլիոններով պարգևավճարներ են տալիս ու դեռ մի բան էլ մուննաթ գալիս, թե բա՝ էսքան ավել գումար ենք բերել բյուջե, բա պարգևավճար չստանա՞նք, տունը ռեմոնտ չանե՞նք, հնամաշ Մերսեդեսը նորով չփոխարինե՞նք...

Բյուջեի պահով ստացվում է՝ երկու-երեք հազար դրամները՝ ձեզ, միլիոնավոր դրամները՝ մեզ։

Նույնը թեստերի պահով է։ Հպարտ քաղաքացիներին ասում են՝ առանց լուրջ պատճառի ձեզ կորոնավիրուսի թեստ չենք անի, քանի որ դրանց քանակը սահմանափակ է, իսկ եթե կասկածներ ունեք, ապա բարձր գիտակցություն դրսևորեք և ինքնամեկուսացեք։

Իսկ ահա Նիկոլն ընտանիքով թեստը թեստի հետևից է հանձնում։ Եվ դա այն դեպքում, երբ, ըստ Նիկոլի, ինքն ու կինը գանգատներ չունեն, այսինքն՝ ուղղակի բժշկական ցուցում չկա։

Կորոնավիրուսի պահով ստացվում է՝ վիրուսները՝ ձեզ, թեստերը՝ մեզ։

Կարևորը՝ դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և չեմ թեստավորում բոլորիդ։ ))