Իսրայելի վարչապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել


02:45 , 16 մարտ, 2020

Operativ.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն եւ նրան շրջապատող մարդիկ հանձնել են կորոնավիրուսի թեստ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությունը:

«Իսրայելի վարչապետն ու նրա անմիջական շրջապատում նախարարներն անցել են կորոնավիրուսի թեստ»,-հայտնել է մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ստուգվածներից ոչ մեկի մոտ չէին հայտնաբերվել հիվանդության ախպանշաններ:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի տարածումն աշխարհում ունի պանդեմիկ բնույթ: