Հասարակական տրանսպորտը, տաքսիները և կանգառները կեղտոտ են ինչպես միշտ (Photo)


20:46 , 15 մարտ, 2020

Համացանցում շրջանառվում է մի քանի նկար, թե ինչպես են «Ռեմբոյի նման զինված» անձինք սպիրտ պզացնում Երևանի հասարակական ավտոբուսների մեջ:
Սակայն պարզվում է որ նման կերպով դեռևս բոլոր ավտոբուսները չէ, որ ախտահանված են և որ ավտոբուսի ներսից սպիրտ ցողելն էլ դեռ ամենը չէ ու հարկ է նաև տրասպորտային միջոցները լվանալ ու մաքրել դրսից: Կահառակ դեպքում՝ մեզ ոչ միայն կորոնավիրուսն է սպառնում, այլև այլ վարակիչ հիվանդություններ: Այինչ ամենահասարակ «շրջագայությունը» Երևանով պարզ է դարձնում, որ Երևանի ողջ հասարակական տրանսպորտն այսօր կեղտոտ է, ինչպես միշտ: Կեղտոտ են նաև Երևանի տաքսիները, հասարակական տրասպորտի կանգառները, որոնք սպիտակից դառնում են մոխրագույն: Երևանում կեղտոտ են անգամ ոստիկանական մեքենաները: