«Ունենք ևս 3 հաստատված դեպք. այս պահին ունենք հաստատված 26 դեպք». Արսեն Թորոսյան


20:21 , 15 մարտ, 2020

ԹԱՐՄԱՑՈՒՄ 19:30, 15.03.2020թ.

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Այսօր կլինի ևս մեկ թարմացում: